«Զանգ» քաղաքացիական նախաձեռնության խմբի անդամ Միքայել Նահապետյանը գրել է.
«Էսօր պաշտոնապես ու հրապարակային հայտնի դարձավ, որ երկրի բարձրագույն ղեկավարությունը օգտագործում է սեռական բնույթի կոմպրոմատներ` շանտաժի ու հարկադրանքի համար։ Աղազարյան Հովիկին սպառնում են ինչ-որ սեռական բնույթի կոմպրոմատներով։ Էսօր Հայաստանը հատել է ևս մի կարմիր գիծ` դեպի դիկտատուրա տանող ճանապարհին։
Ես երբեք չեմ ունեցել անձնական կյանքի գաղտնիության պատրանք։ Միշտ ապրել ու ամեն քայլս արել եմ այն կանխավարկածով, որ գուցե դա գաղտնի նկարահանվում է։ Միշտ պատրաստ եմ էղել շանտաժի ու պատրաստ եմ եղել ինքս հրապարակել այն ինչով ինձ կսպառնան։ Պատրաստ եմ եղել ու պատրաստ եմ հարվածի տակ դնել այն կանանց ովքեր շփվել են ինձ հետ, բայց չեն ընտրել այդպիսի հարվածի պատասխանատվությունը։
Բայց նույնիսկ ես չեմ պատկերացրել, որ մանր-մունր կագեբեյշնիկների թաքուն ակնարկով էն սապլյակներին, ովքեր էս չեկիստների իշխանության հետույքի շուրջ պատվոպահակ են կանգնած, իբր թե որովհետև ձախական-դեմոկրատական հայացքներ ունեն»։