Զինվորի տան և Ազնավուր հիմնադրամի գործակցության արդյունքում ևս 2 վիրավոր զինվոր իր բիզնեսը կունենա.Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Զինվորի տան և Ազնավուր հիմնադրամի գործակցության արդյունքում ևս երկու վիրավոր զինվոր իր բիզնեսը կունենա:

Տրամադրված՝ վերջին երկու դրամաշնորհներով զինվորներից մեկը կբացի փայտամշակման և հուշանվերների արվեստանոց, մյուսը՝ դեկորատիվ աքսեսուարների պատրաստման արհեստանոց:

Հիշեցնենք. վիրավոր զինվորների սոցիալ-տնտեսական վերաինտեգրմանն ուղղված ծրագրով արդեն իրականություն է դարձել պատերազմի ժամանակ վիրավորում և հաշմանդամություն ստացած 21 երիտասարդի բիզնես գաղափար:

Վերջին երկու դրամաշնորհների տրամադրումից հետո գաղափարից բիզնեսի վերածվածների թիվը կհասնի 23-ի»: