Գեներալ Մանվելի մտերիմը մարդ է ծեծել` վազանց կատարելու համար

Գեներալ Մանվելի մտերիմը մարդ է ծեծել` վազանց կատարելու համար
Գեներալ Մանվելի մտերիմը մարդ է ծեծել` վազանց կատարելու համար

Շաբաթ օրը ժամը 22. 30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի կոմունալ բաժնի պետ Նորիկ Միրզախանյանը եւ նրա մտերիմները, հենց քաղաքի կենտրոնում գտնվող հրապարակին հարող տարածքում, դաժան ծեծի են ենթարկել մի քաղաքացու: Ականատեսները Aravot.am-ի հետ զրույցում պատմեցին, որ 01 084 պետհամարանիշով «օպել-վեկտրա» մեքենայի վարորդը վազանց է կատարել Էջմիածնի կենտրոնական փողոցով սլացող Նորիկ Միրզախանյանի` «կառտոլ Նորոյի» մեքենային: Վերջինս չի հանդուրժել այդ հանդուգն արարքը, կանգնեցրել է վազանց կատարած մեքենան, վարորդին քարշ տալով հանել մեքենային եւ հայհոյանքների ու հարվածների տարափ տեղացել:

Քանի որ դեպքը կատարվել է գեներալ Մանվելին պատկանող սրճարանի մոտերքում եւ գեներալի թիկնազորայիններն էլ հավանաբար եղել են սրճարանում, շատ արագ վրա են հասել եւ «իր պատիվը պաշտպանելու» գործում օգնել «կառտոլ Նորոյին»: Համենայնդեպս, մեր զրուցակիցը պատմեց, որ շատ արագ դեպքի վայր են եկել «045»-ով մեքենաներ եւ մոտ 10 րոպե այդ երիտասարդին ծեծել են: Վերջինս ինքնապաշտպանվել է` որքան որ հնարավոր է եղել: Ականատեսներից ոչ ոք չի համարձակվել միջամտել` լավ հասկանալով, որ նույն ճակատագրին ինքն էլ է արժանանալու:Կարդալ ավելին