Հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ և սոցցանցերի օգտատերեր լուրեր էին տարածում, թե Վրաստանն արգելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցում կատարել:
Տեղեկացնում ենք, որ Վրաստանից «Հայաստան» համահայկական հիմնադրամին ուղղված ո՛չ բանկային, և ո՛չ էլ առցանց փոխանցումների համար որևէ արգելք սահմանված չէ:
Համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, անդրադառնալով թեմայի շուրջ առաջացած մտահոգություններին, տեղեկացրել է, որ փոխանցումներն իրականացվում են անխափան:
Հավելենք նաև, որ տեխնիկական խնդիրների բախվելու դեպքում քաղաքացիները կարող են դիմել Թբիլիսիում Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն՝ Արմազի 18 հասցեով, ամեն օր`10:00-ից մինչև 20:00-ն:
Տեղեկատվության ստուգման կենտրոն