ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 8 053 դեպք են հայտնաբերել մեկ օրում՝ նվազագույնը յոթ ամսվա ընթացքում

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 8 053-ով: Դա նվազագույնն Է անցյալ տարվա սեպտեմբերի 27-ից ի վեր, հետեւում Է նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբի տվյալներից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը կազմել Է 0,17 տոկոս:

Ընդհանուր առմամբ, շտաբի տեղեկատվությամբ՝ երկրում վարակվել Է 4 779 425 մարդ: Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այն հիվանդների քանակը, ովքեր այս պահին բուժում են անցնում, նվազել Է մինչեւ 267 767, հետեւում Է շտաբի տվյալներից: Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը մեկ օրում ավելացել Է 392-ով՝ մեկ օր առաջվա 356-ի դիմաց՝ մինչեւ 108 980:

Հիվանդության պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 2,28 տոկոսի մակարդակում, հետեւում Է շտաբի տվյալներից: Կորոնավիրուսիրց հետո բուժվածների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել Է 8 039-ով՝ մինչեւ 4 402 678:

Ապաքինվածների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ մնացել Է վարակվածների ընդհանուր թվի 92,1 տոկոսի մակարդակում:

Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թվը մեկ օրում ավելացել Է 2 098-ով՝ մեկ օր առաջվա 2 687-ի դիմաց՝ մինչեւ 1 085 094:

Հարաբերական արտահայտությամբ ախտահարվածների թվի աճը, շտաբի տվյալներով՝ կազմել Է 0,19 տոկոս:

Մեկ օրում Մոսկվայում արձանագրվել Է կորոնավիրուսի պատճառով 58 մահ:

Ընդամենը մայրաքաղաքում մահացել Է 18 148 հիվանդացած, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: