Տուժածներից 36-ի վիճակը միջին ծանրության է. ԱՆ

Առողջապահության նախարարությունը տեղեկություններ է տրամադրել «Սուրմալու»-ում տեղի ունեցած հուժկու պայթյունի հետեւանքով հիվանդանոցներում հայտնված քաղաքացիների վիճակի մասին: Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

«Այս պահի դրությամբ, պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի, նրանցից 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի չունենք, մյուսների վիճակը գնահատվում է բավարար: 56-ից 20-ը ստացել է առաջին օգնությունը ու դուրս գրվել: Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող 5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ»:

Տեղեկացնենք, որ պաշտոնական տեղեկությունների համաձայն կա մեկ զոհ: