Հաշված օրեր անց՝ դեկտեմբերի 1-2-ը, Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կմեկնարկի «Գիտության և գործարարության օրեր 2023» միջոցառումը, որը մի հարկի տակ կհավաքի գիտնականների, գործարարների, հետազոտողների և ներդրողների: Միջոցառման նպատակը նորարարության ու տնտեսական աճի խթանման ու համագործակցության հնարավորությունների ստեղծումն է՝ Հայաստանի և աշխարհից ժամանող հյուրերի համար:
Համաժողովը կազմակերպվում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի նախաձեռնությամբ: Այն առաջին անգամ անցկացվել է 2022 թվականին` միավորելով նշանավոր բանախոսների, այդ թվում՝ աշխարհահռչակ հայ գիտնականների, ինչպիսիք են՝ Նոբելյան դափնեկիր Արդեմ Փաթափությանը, հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը և ավելի քան 1000 մասնակիցների։
Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից:
«Համաժողովին ընդառաջ՝ նոյեմբերի 30-ին, ժամը՝ 15:00-ին, Երևանի «Գրանդ հոթել» հյուրանոցում (Աբովյան փող. 14) տեղի կունենա ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և համաժողովի պատվավոր հյուր, աշխարհահռչակ փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Թալեբի համատեղ մամուլի ասուլիսը»,- նշված է հաղորդագրության մեջ:
Միջոցառման մանրամասներն՝ այստեղ:



















