ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 14-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության Ա․ Ա․ Վիշնևսկու անվան Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի նյարդավիրաբույժ Արսեն Մովսիսյանի կողմից իրականացվել է խորհրդատվություններ և վիրահատություններ, հայտնում է ԱՀ Առողջապահության նախարարությունը:
Մասնագետի կողմից իրականացվել է 350 խորհրդատվություն և 25 վիրահատություն՝ կապված ողնաշարի խնդիրների հետ՝ ճողվածք, ստենոզ, տրավմա։
Հիշեցնենք, որ նյարդավիրաբույժ Արսեն Մովսիսյանը տարին 2 անգամ այցելում է Արցախ և ցուցաբերում մասնագիտական աջակցություն։ Այցի շրջանակներում իրականացվում է նաև փորձի փոխանակում։
Հիշեցնենք, որ նյարդավիրաբույժ Արսեն Մովսիսյանը տարին 2 անգամ այցելում է Արցախ և ցուցաբերում մասնագիտական աջակցություն։ Այցի շրջանակներում իրականացվում է նաև փորձի փոխանակում։