Լուրը,թե Ադրբեջանում մինչև 50 տարեկան անձանց արգելվում է լքել երկիրը չհիմնավորված է. Fip.am

Հայկական լրատվամիջոցները և օգտատերերը, առանց որևէ աղբյուրի հղում անելու, տարածել են տեղեկություն, որ Ադրբեջանում մինչև 50 տարեկան անձանց արգելվում է լքել երկիրը։

Հատկանշական է, սակայն, որ ադրբեջանական որևէ աղբյուր այդ մասին չի գրել: Նման հրամանի մասին չեն հայտնում նաև ադրբեջանցի օգտատերերը:

Նշենք, որ նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանում նման որոշում չի կայացվել։

Այս մասին տեղեկացնում է Fip.am-ը