Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մարզային 3 կենտրոնները կտեղակայվեն պետական սեփականության շենքերում

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի մարզային տարածքային 3 կենտրոնները կտեղակայվեն պետական սեփականություն հանդիսացող շենքերում։ Այդ մասին տեղեկացնում են տեսչական մարմնի լրատվական ծառայությունից։

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզում պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքը կամրացվի ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։

ՀՀ ԱԱՏՄ ղեկավարին հանձնարարվել է երկամսյա ժամկետում Տավուշի մարզպետի, Վիճակագրական կոմիտեի և Պետական գույքի կառավարման կոմիտեի հետ համատեղ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքներ՝ հիմք ընդունելով անշարժ գույքի փաստացի վիճակը:

Տավուշի մարզի Իջևան քաղաքի, Սյունիքի մարզի Սիսիան և Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում գործող ԱԱՏՄ տարածքային կենտրոնները մինչ այս տեղակայված էին վարձակալությամբ վերցված տարածքներում։

Նշված կենտրոնները այս որոշման արդյունքում կունենան կայուն աշխատավայր, աշխատանքային բարելավված պայմաններ, ինչպես նաև զգալիորեն կտնտեսվեն վարձակալությանն ուղղվող պետական միջոցները։