Հայտնի է, թե ինչ են քննարկել Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Թուրքիայում բանակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի միջև։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության, տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։

Նախարարները սկզբում ունեցել են առանձին հանդիպում, որին հաջորդել է պատվիրակությունների հանդիպումը։