Վարչապետն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն. տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից:

Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին, ծաղիկներ խոնարհել անհետ կորած ազատամարտիկների հուշակոթողին, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ դրել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: