Զուրաբյան.Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերին ավելացավ եւս մեկ հիմք

Զուրաբյան.Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերին ավելացավ եւս մեկ հիմք
Զուրաբյան.Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերին ավելացավ եւս մեկ հիմք

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԱԺ-ն արտահերթ նիստով քննարկում է գազի վերաբերյալ հայտնի համաձայնագրերը: Նիստի ընթացքում ունեցած իր ելույթում Հայ ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ քննարկվող փաստաթուղթը ոչ մի քննադատության չի դիմանում: Նա հայտարարեց, որ իշխանությունները առաջարկում են հետին թվով օրինականացնել իշխանությունների կողմից իրականացված անօրինական ու դավաճանական գործարքը:  «Բանակցությունները տեղի են ունեցել միայն ՀՀ իշխանությունների ուղեղներում, մինչդեռ Ռուսաստանի համար տեղի է ունեցել գների բարձրացում՝ ՀՀ իշխանությունների համաձայնությամբ: Այդ բարձրացումը գաղտնի է պահվել ոչ միայն հասարկութունից,այլեւ՝ ԱԺ-ից»,- նշեց Զուրաբյանը:
Նա հավելեց, որ կատարվածը այլ կերպ, քան պետական դավաճանություն անվանել հնարավոր չէ, ուստի, որեւէ պատգամավոր, ով քվեարկի կողմ, առաջին հերթին իր վրա է վերցնում այս հանցավոր գործարքի ամբողջ պատասխանատվությունը, ինչի վավերացման արդյունքում Գազպրոմը, ըստ էության, դառնում է պետություն Հայաստանի պետության ներսում:
«Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերին ավելացավ եւս մեկ հիմք եւ պատեհ առիթով մենք այս հարցն անպայման կբարձրացնենք»,- նշեց Զուրաբյանը՝ հավելելով, որ այսօր ավելի իրատեսական է համարում հետեւյալը. ԱԺ առաջիկա նստաշրջանում Կոնգրեսը բարձրացնելու է կառավարության անվստահության հարցը, նա  կոչ արեց բոլոր ոչ իշխանական ուժերին միանալ այդ նախաձեռնությանը:
Տեսանյութը դիտեք այստեղ:
Ilur.am