Ադրբեջանական գերությունից վերադարձած տղաները հարցաքննվում են որպես տուժող. Factor

Ադրբեջանում պահվող գերիներից 32-ը երեկ վերադարձան Հայաստան: Նրանք բուժզննում անցան Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում: Այսօր արդեն սկսվել են քննչական գործողությունները, վերադարձած տղաների մեծ մասն ունի տուժողի կարգավիճակ: Այս մասին Factor.am-ին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:

«Վերադարձված անձանց հիմնական մասը 2020 թ. ագրեսիվ պատերազմին վերաբերող վարույթով ունեն տուժողի կարգավիճակ, նրանց հետ այդ վարույթի շրջանակներում սկսվել են քննչական գործողությունները։ Մի քանիսը պատերազմից հետո շփման գծի տարբեր հատվածներում տեղի ունեցած գերեվարումների դեպքերով քննվող վարույթներով են անցնում որպես տուժող։ Բոլորի հետ անհրաժեշտ քննչական գործողություններն էլ իրականացվելու են համապատասխան վարույթներով»,- մանրամասնեց խոսնակը:

Նա ասաց, որ այս պահին այլ տեղեկատվություն հնարավոր չէ տրամադրել` նախաքննական գաղտնիքից ելնելով։