Մոսկվայում ձերբակալվել է ավելի քան 300 հոգի

Մոսկվայում ձերբակալվել է ավելի քան 300 հոգի
Մոսկվայում ձերբակալվել է ավելի քան 300 հոգի

Ոստիկանությունը ներխուժել է Навальный Live հաղորդման ստուդիա և ընդհատել հեռարձակումը, որը նվիրված էր Մոսկվայում այսօրվա բողոքի ակցիաներին:

Ռուսաստանի մայրաքաղաքի օրենսդիր մարմնի ընտրություններին անկախ թեկնածուների գրանցման պահանջով բողոքի ակցիաներին այսօր Մոսկվայում ձերբակալվել է ավելի քան 300 հոգի, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչներ Դմիտրի Գուդկովը, Լյուբով Սոբոլը, Իվան Ժդանովը: Այս մասին տեղեկացնում է Ազատություն ռադիոկայանը։

Ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին անցած օրերին 30 օրով կալանավորվել էր: Ռուսաստանի իշխանությունները այսօրվա բողոքի ակցիաները համարում են ապօրինի: Ժամեր առաջ Մոսկվայի տարբեր տեղերում ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կուտակել։