Տաջիկ գործարարներին հետաքրքրում է հայաստանյան ՏՏ ոլորտն ու չրարտադրության ճյուղը

Տաջիկ գործարարներին հետաքրքրում է հայաստանյան ՏՏ ոլորտն ու չրարտադրության ճյուղը
Տաջիկ գործարարներին հետաքրքրում է հայաստանյան ՏՏ ոլորտն ու չրարտադրության ճյուղը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Տաջիկստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իմմոմուդին Միրզոյի Սատորովին։ 

«Դեսպանը գոհունակություն է հայտնել համատեղ տարվող աշխատանքների ակտիվացման առթիվ։ Էկոնոմիկայի նախարարը և դեսպանը քննարկել են միջկառավարական  տնտեսական հանձնաժողովի, դրա շրջանակներում գործարարների միջև երկխոսության ձևաչափին առնչվող հարցեր։ Կողմերն ընդգծել են Հայաստանի և Տաջիկստանի միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների տնտեսությունների կառուցվածքը, արտահանվող  հիմնական ապրանքները և ուղղությունները, համադրելի հնարավորությունները և համագործակցության հնարավոր ոլորտները։ Դեսպանը նշել է, որ հեռանկարային ոլորտներից է տեղեկատվական տեխնոլոգիաները, որտեղ Տաջիկստանի գործարարները հետաքրքրված են ներդրումներ իրականացնել։

Կողմներն անդրադարձել են փոքր և միջին ձեռներեցության ոլորտում երկու երկրների համագործակցության հնարավորություններին։ Իմմոմուդին Միրզոյի Սատորովը նշել է, որ իրենց շատ է հետաքրքրում հայաստանյան չրարտադրության ճյուղը և տեղեկացրել, որ շուտով Տաջիկստանի ամենամեծ համայնքներից մեկից գործարար պատվիրակություն է ժամանելու Հայաստան՝ ուսումնասիրելու Հայաստանի հաջող փորձը»,- նշվում է նախարարության հաղորդագրությունում։