17 կուսակցությունների հրավիրած հանրահավաքն ավարտվեց ԱԺ-ի մոտ

արչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ազատության հրապարակում 17 կուսակցությունների հրավիրված հանրահավաքն ավարտվեց Ազգային ժողովի մոտ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ավելի վաղ  ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հավաքի մասնակիցներին կոչ էր արել տուն գնալ՝ նշելով, որ մինչև ժամը 24:00-ն կսպասեն ԱԺ խորհրդի անդամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին, որպեսզի խորհրդի նիստ գումարվի և արտահերթ նիստ հրավիրվի, իսկ եթե դա տեղի չունենա, հանդես կգան մամուլի ասուլիսով և կներկայացնեն հետագա անելիքները: