«Միայն մեր դիակների վրայով». Արագածոտնի բնակիչները ոտքի են կանգնել

«Միայն մեր դիակների վրայով». Արագածոտնի բնակիչները ոտքի են կանգնել
«Միայն մեր դիակների վրայով». Արագածոտնի բնակիչները ոտքի են կանգնել

Արագածոտնի մարզի յոթ գյուղերի բնակիչները դարձյալ բողոքում են Օհանավան և Կարբի գյուղերի մոտ՝ Ապարանի ջրամբարի վրա ՀԷԿ-ի կառուցման դեմ: Գյուղացիներն այս ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ այսօր փակել են Երևան-Ապարան մայրուղին՝ պահանջելով, որպեսզի իրենց հետ հանդիպեն վարչապետ Տիգրան Սարգսյանն ու փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Գյուղացիները ճանապարհին քարեր են շարել և հայտարարել, որ միայն իրենց դիակների վրայով […]

Արագածոտնի մարզի յոթ գյուղերի բնակիչները դարձյալ բողոքում են Օհանավան և Կարբի գյուղերի մոտ՝ Ապարանի ջրամբարի վրա ՀԷԿ-ի կառուցման դեմ:

Գյուղացիներն այս ամսվա մեջ արդեն երկրորդ անգամ այսօր փակել են Երևան-Ապարան մայրուղին՝ պահանջելով, որպեսզի իրենց հետ հանդիպեն վարչապետ Տիգրան Սարգսյանն ու փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Գյուղացիները ճանապարհին քարեր են շարել և հայտարարել, որ միայն իրենց դիակների վրայով կառավարությունը կկարողանա ՀԷԿ կառուցել:

Նրանք ասել են, որ այսօր առավոտյան տեսել են, որ տարածքում դարձյալ շինտեխնիկա է աշխատում:

Գյուղացիներին հանդիպել են Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ու փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Նա գյուղացիներին ասել է, որ ճանապարհը փակելով՝ հարցին լուծում չի տրվի: Փոխվարչապետի խոսքով՝ ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրություններ է կատարում: Նա խոստացել է ուսումնասիրությունների արդյունքների մասին գյուղացիներին տեղյակ պահել, իսկ մարտի 21-ին դարձյալ հանդիպել նրանց:

Գյուղացիներն ավելի ուշ բացել են ճանապարհը՝ սպառնալով, որ կրկին այն կփակեն, եթե ՀԷԿ-ի կառուցման մասին խոսք լինի:

Նրանք ասում են, որ եթե ջրամբարի ջուրն օգտագործվի ՀԷԿ-ի համար, իրենց այգիները ոռոգման ջուր չեն ունենա:

© Medialab.am