«Aircompany Armenia» ավիաընկերության կողմից իրականացվող առաջիկա չարտերային չվերթները

Ըստ «Aircompany Armenia» ընկերության կողմից դեսպանությանը փոխանցված տեղեկատվության՝ առաջիկա օրերին ավիաընկերությունը կիրականացնի հետևյալ չարտերային չվերթները.

✔️Մոսկվա – Երևան – 07․08․2020 /«Վնուկովո» օդանավակայան, ժամը՝ 12։30-ին;
✔️Կալուգա – Երևան – 10․08․2020/ «Կալուգա» միջ․օդանավակայան, ժամը՝ 10։30-ին;
✔️Մոսկվա – Երևան – 11․08․2020/ «Վնուկովո» օդանավակայան, ժամը՝ 12։30-ին։

Տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել ընկերության կայքից (armeniafly.com), կամ ընկերության երևանյան գրասենյակից (հասցե՝ Վ․Սարգսյանի 10)։

Մոսկվա-Երևան չվերթների տոմսերի արժեքը՝ սկսած 14 հազ․ 500 ռ․, իսկ Կալուգա-Երևան չվերթի տոմսի արժեքը՝ սկսած 10 հազ․ 700 ռ․։

Չվերթի վերաբերյալ բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը։

Այս մասին հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։