Ֆրանսիայում շոգի հետևանքով մահացել է 18 մարդ, այդ թվում՝ երկու երեխա

Երկուշաբթի օրը Ֆրանսիայում միջին ջերմաստիճանը հասել է 29,2°C-ի՝ դառնալով երկրի պատմության մեջ գրանցված երրորդ ամենաշոգ օրը։

Ֆրանսիան արդեն գրեթե մեկ շաբաթ է բախվում է աննախադեպ շոգի ալիքի։ Երկրի օդերևութաբանական ծառայությունը՝ Météo-France-ը, հունիսի 24-ի համար 54 դեպարտամենտում հայտարարել է կարմիր մակարդակի վտանգ, ինչը կազդի շուրջ 39 միլիոն բնակչի վրա։

Փարիզում շաբաթվա կեսին օդի ջերմաստիճանը կարող է գերազանցել 40°C-ը։ Մինչ այդ մայրաքաղաքն արդեն իսկ սահմանել է հունիս ամսվա իր նոր ռեկորդը՝ երկուշաբթի գրանցված 38,4°C ցուցանիշով։

Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել նաև մի շարք այլ քաղաքներում, այդ թվում՝ Ռենում (40,6°C), Անժեում (40,9°C), Սենտում (42°C) և Բորդոյում (41,9°C)։