Հայաստանում քովիդի տարածման առումով խնդրահարույց իրավիճակ չկա

Հայաստանում 2024 թվականի հունվարի դրությամբ  քովիդի տարածման առումով խնդրահարույց իրավիճակ չկա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Այս պահին քովիդի տարածման առումով խնդրահարույց իրավիճակ չունենք»,- ասաց Ավանեսյանը։

Անդրադառնալով գրիպի տարբեր շտամների տարածման խնդրին՝ Ավանեսյանը նշեց, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ամեն շաբաթ հրապարակում է շրջանառվող շտամերի մասին տեղեկատվություն: Նրա խոսքով՝ տարածված շտամների վերաբերյալ անցած շաբաթվա ցուցանիշները մի փոքր ավելի են, քան նախորդ տարվա նույն ժամանակաշրջանինը:

«Մենք հստակ ուսումնասիրություն ենք իրականացնում և կառավարման մասով  գործարկում ենք տարբեր միջոցառումներ:  Գրիպի դեմ պատվաստանյութ սեպտեմբերից առկա է Հայաստանում»,- հավելեց նախարարը: