ԱՄՆ-ն սպառնում է դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումներն ու հետախուզական տվյալների փոխանցումը․ FT

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումները PURL մեխանիզմի շրջանակում, եթե Կիևը շարունակի հարվածներ հասցնել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Այս մասին կիրակի հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տեղեկություններով՝ խոսքը PURL (Ուկրաինայի առաջնահերթ պահանջների ցանկ) մեխանիզմի մասին է, որի շրջանակում ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ԱՄՆ-ից սպառազինություն են գնում Ուկրաինայի համար։

Աղբյուրների փոխանցմամբ՝ Վաշինգտոնը նաև սպառնացել է դադարեցնել Կիևի հետ հետախուզական տվյալների փոխանակումը, եթե ռուսական էներգետիկ օբյեկտների դեմ հարձակումները շարունակվեն։