ՊՆ-ն հորդորում և քաջալերում է Դավիթ Շահնազարյանին «ժամ մը» առաջ հաղորդում ներկայացնել իրավապահներին

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, АrmNews հեռուստատեսության Օրախնդիր հաղորդման շրջանակներում անդրադառնալով թեմային, թե, իբր, Հայաստանը ներգրավված է զենքի անօրինական վաճառքի մեջ, մեղադրանքներ է հնչեցրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հասցեին։

Ի պատասխան այս հայտարարության առնչությամբ լրատվակայքերի հարցերին՝ տեղեկացնում եմ, որ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հորդորում և քաջալերում է մեղադրանքներ հնչեցրած գործչին անհապաղ, «ժամ մը» առաջ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել իրավասու իրավապահ մարմիններին»։

❗️❗️Ազգային անվտանգության պետական վարչության նախկին պետ Դավիթ Շահնազարյանը, АrmNews հեռուստատեսության Օրախնդիր հաղորդման…

Gepostet von Shushan Stepanyan am Mittwoch, 3. Juni 2020