ԿԸՀ-ում փարձարկեցին կնիքները. դրանք անհետանում են (Տեսանյութ)

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը անդրադարձել է առավոտից ստացվող անձնագրերի հետեւում դրվող դրոշմակնիքների անհետացման խնդրին: Ըստ «Առավոտ» օրաթերթի, Մուկուչյանը կրկին կոչ արեց թափահաել թանաքը կնիքներն օգտագործելուց առաջ:
Ըստ աղբյուրի, ԿԸՀ նախագահը ասել է, որ այդ խոտանն արդեն վերացել է ու կնիքները փորձարկեց հենց տեղեկատվական կենտրոնում, որ ցույց տա, թե թափահարելուց հետո դրոշմված կնիքը չի անցնում, բայց եւ թափահարելու եւ ոչ թափահարելու դեպքում էլ կնիքներն անհետացան:
«Այս նյութը պատրաստված է ոչ թե Հայաստանում, այլ օտարերկրյա կազմակերպության կողմից: Կնիքների հետ կապված խնդիրը տեղամասերում պայմանավորված է եղել նրանով, որ կնիքն օգտագործելուց առաջ չեն թափահարել: Այդ խնդիրը վերացել է, 8:30-ից հետո նման ահազանգեր չենք ստացել»,-ըստ «Առավոտի» ասել է Մուկուչյանը:
{youtube}X1yh6kJr2Ns{/youtube}

 

© Medialab.am