«5165» շարժման համահիմնադիր Գևորգ Թամամյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ:
«Սիրելի ընկերներ եւ հայրենակիցներ,
Որոշում եմ կայացրել դադարացնել իմ անդամակցությունը 5165 շարժմանը։
Այստեղ հավաքված են հիանալի հայրենասերներ, որոնք անկեղծորեն ցավում են երկրի համար, եւ իմ համար մեծ պատիվ էր Շարժման մասը լինելը։
Պատճառը գաղափարական է եւ պայմանավորված է մեր երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծմանը հասնելու տարբեր մոտեցումների մեջ։
5165 Շարժմանը ցանկանում եմ բարի երթ` հանուն մեր պետականության, հանուն հայի, հանուն Հայաստանի եւ Արցախի։Այս պահին ջանքերս առավելագույնը կկենտրոնացնեմ մասնագիտական բժշկական դաշտում` չդադարելով ակտիվ քաղաքացիական գործունեությունս»: