Գայի պողոտայում վրաերթի ենթարկված քաղաքացիներից մեկը մահացել է

Հեղինակ MediaLab

Հուլիսի 3-ին, ժամը 22.15-ին, «Նիսան» ավտոմեքենայի վարորդը Գայի պողոտայի 19/21 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 41 և 42-ամյա երկու քաղաքացու։ Նրանք մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց։

Ճանապարհին 41-ամյա Արթուր Շադինյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում է ոստիկանությունը։