Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Գասպար Տերտերյանը դարձավ պատանիների աշխարհի չեմպիոն

Հռոմում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունում մեր սան Գասպար Տերտերյանը 60կգ քաշային կարգում դարձել է աշխարհի չեմպիոն։

Այս մասին տեղեկացնում է Վաղարշապատի մանկապատանեկան մարզադպրոցը։

Կիսաեզրափակիչ գոտեմարտում հայ մարզիկը 5-1 հաշվով հաղթել է իրանցի Աբոլֆազի Հոսսեին Միրշեքարին: 1/4 եզրափակչում բացահայտ առավելությամբ՝ 8-0 հաշվով` թուրք Յուսուֆ Քիլչանին:

Մինչ այդ նա առավելության էր հասել ղազախ Յուսուֆ Աշրապովի նկատմամբ, իսկ որակավորման փուլի գոտեմարտում Գասպարը ժամանակից շուտ 9-0 հաշվով հաղթել է ԱՄՆ-ը ներկայացնող Զան Ռոբերտ Ֆուգիտտին:

Եզրափակչում մեր մարզիկը գոտամարտել է Ֆրանսիան ներկայացնող Լուկաս Կեվին Գրասսոյի հետ` հռչակվելով աշխարհի չեմպիոն։

Նշվում է, որ նման արդյունք Վաղարշապատում վերջին անգամ գրանցվել է 1990 թվականին։