Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից

Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից։ ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդմամբ՝ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով դադարեցվել է Մակունցի լիազորությունները։ Որոշման հիմքում վարչապետի առաջարկությունն է՝ ըստ Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի։