Երևան է ժամանել ռուս խաղաղապահների տեղափոխող ևս 2 ինքնաթիռ

Երևան են ժամանել 2 ռուսական ռազմատրանսպորտային Ан-124 ինքնաթիռ, որոնք տեղափոխել են խաղաղապահների և զրահատեխնիկա՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ գործողության շրջանակներում. այս մասին տեղեկացնում է factor.am-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Ինքնաթիռները տեղափոխել են 10 БТР-82А զրահամեքենա, նյութա-տեխնիկական ապահովման միջոցներ և խաղաղապահ միավորման շուրջ 30 զինծառայողների»,- ասված է հաղորդագրության մեջ: