Ջալալ Հարությունյանը ընդունել է ՀՀ և ՌԴ զինվորական ակադեմիաներն ավարտած մի խումբ սպաների

Օգոստոսի 23-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է ընդունելություն, որին հրավիրվել են ՀՀ և ՌԴ զինվորական ակադեմիաներն ավարտած մի խումբ սպաներ: Այդ մասին հայտնում են ՊԲ-ից։

Բանակի հրամանատարը հետաքրքրվել է զինվորական պաշտոնյաների ծառայողական կենսագրության մանրամասներով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ զինվորական ակադեմիաներում ստացած գիտելիքներն ու փորձը նրանք կծառայեցնեն ի շահ մեր հետագա հաղթանակների: