Թուրք-ադրբեջանական զորվարժությունները տարածաշրջանում կայունության ու անվտանգության համար ռիսկեր չեն ստեղծում․ Զախարովա․ Factor.am

Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններին՝ նշելով, որ դրանք կրում են պլանային բնույթ։

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ վերոնշյալ զորավարժությունները կրում են պլանային բնույթ, ուղղված են զորքերի պատրաստվածության բարձրացմանն ու տարածաշրջանում կայունության ու անվտանգության համար ռիսկեր չեն ստեղծում»,- հայտարարել է Զախարովան։

Անդրադառնալով Ալիևի կողմից «Զանգեզուրն Ադրբեջանին պատկանելու» վերաբերյալ արված հայտարարություններին՝ Զախարովան հայտարարել է, որ ՌԴ-ն ընդհանուր առմամբ փաստում է այս հարցում Հայաստանի ու Ադրբեջանի կողմից իրականացվող կառուցողական քայլերը։

Մանրամասները՝ Factor.am-ում