Արսեն Ավակովը հրաժարական է ներկայացրել

 Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հրաժարական է ներկայացրել: Այդ մասին հայտարարությունը հրապարակել է երկրի Ներքին գործերի նախարարությունը:

«Համաձայն «Ուկրաինայի նախարարների կաբինետի մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի՝ ներքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարվելու մասին դիմում եմ ներկայացրել: Շնորհակալություն իմ թիմին համատեղ աշխատանքի համար: Շնորհակալություն բոլոր սպաներին, շարքայինին և ծառայողին»,- ասել է նա:

Ավակովի հրաժարականը կքննարկվի Ռադայում հուլիսի 15-ին: