Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Հովհաննիսյանը աղբահանության վերաբերյալ հարց ուղղեց քաղաքապետին. «Երևանի քաղաքապետարանում երկու շաբաթ առաջ խոսեցինք, որ վեց հազար աղբամանները, որ պետք է ձեռք բերենք, դրանցից երկու հազարն արդեն պետք է Երևանում լինեին, ունե՞նք ժամկետ, թե երբ կլինի: Երկրորդը՝ աղբի վերամշակման և տեսակավորման հետ կապված ի՞նչ ծրագիր ունենք»:
Հարցին պատասխանեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը. «Տասը օրվա ընթացում արդեն աղբամանները կբերվեն: Տարբեր առաջարկներ կան աղբի վերամշակման հետ կապված, բայց բոլորը սպասում են, որպեսզի քաղաքային իշխանությունների կամ պետության կողմից այդ գործունեությունը սուբսիդավորվի: Այս պահին երկու կազմակերպություն կա, որոնք խնդրում են՝ տրամադրել աղբը և ինչ-որ տարածք, որ կարողանան գործունեություն իրականացնել: Դա քննարկման փուլում է»:
Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում