Ռոհանին ներողություն Է խնդրել, որ Իրանն անմիջապես չի խոստովանել ուկրաինական ինքնաթիռի խոցումը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ներողամտություն Է հայցել այն հայտարարությունն ուշացնելու համար, որ հանրապետության զինված ուժերը սխալմամբ ուկրաինական ինքնաթիռ են խոցել: Նրա ելույթը հունվարի 15-ին հեռարձակել Է Իրանի պետական հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես կցանկանայի ներողություն խնդրել ուշացման համար»,-ասել Է նախագահը:

Նա նաեւ Իրանի զինված ուժերից պահանջել Է ավելի շատ տեղեկատվություն տրամադրել ուկրաինական ինքնաթիռի կործանման վերաբերյալ:

«Ես ցանկանում եմ, որ երկրի Գլխավոր շտաբը եւ զինվորականները գան եւ ժողովրդին ներկայացնեն հետաքննության բոլոր մանրամասնությունները»,-ասել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: