Հայաստանի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրում «Արարատ-Արմենիա»-ն մրցեց «Վան»-ի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում երկու թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները և ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսի վերջնամասում «Արարատ-Արմենիա»-ին հաղթանակ բերեց Կուասի Էզայի դուբլը: «Արարատ-Արմենիա»-«Վան»` 2:0:
Այժմ «Արարատ-Արմենիա»-ն մրցաշարային աղյուսակի առաջատարն է և ունի 40 միավոր: «Վան»-ն եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Այս տուրի շրջանակներում կկայանա նաև «Փյունիկ»- «Ուրարտու», «Ալաշկերտ»- «Արարատ», ինչպես նաև «Նոա»- «Նորավանք» հանդիպումները: