«Ես շատ կուզեի, որ մեր կլասիկ պատգամավորը, մինչև լայվ մտնելը մի հատ զանգեր մեզ». Ռևազյանի պատասխանը Մարուքյանին

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ հուլիսի 8-ից, երբ Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցությունը դադարեցվել է, Հայաստանից չվերթների քանակն էապես աճել է:

Հայաստանից դեպի Ռուսաստան  և հակառակ ուղղությամբ բոլոր փոխադրողներն, ըստ Ռևազյանի, իրականում շատացրել են չվերթները: Միայն «Արմենիա» ավիաընկերությունը շաբաթական 14 չվերթ է իրականացնելու Մոսկվայի ուղղությամբ:

Ռևազյանը պատասխանեց ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, ով Քաղավիացիայի կոմիտեի նախագահին «սիրուն» աղջիկ» էր անվանել:

«Ես շատ կուզեի, որ մեր կլասիկ պատգամավորը, որ մտնում ա լայվ, մինչև լայվ մտնելը մի հատ զանգեր մեզ: Երբ ինքը լայվ մտավ, էդ նույն վայրկյանին մենք հարց էինք լուծում և կարայիք իրեն տեղեկացնել, թե ինչ քայլեր էինք անելու ու ինչ արդյունքի դա կբերեր»,- ասաց Տաթևիկ Ռևազյանը: