Արցախի ՊԲ հրամանատարը Ռուստամ Մուրադովի հետ քննարկել է ռուս խաղաղարար առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր

Նոյեմբերի 13-ին Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

Հանդիպմանը քննարկվել են խաղաղարար առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:

Այդ մասին տեղեկացնում են Պաշտպանության բանակից։