Թուրքիայի նախագահը շնորհավորել է ՀՀ անկախության տարեդարձը

Թուրքիայի նախագահը շնորհավորել է ՀՀ անկախության տարեդարձը
Թուրքիայի նախագահը շնորհավորել է ՀՀ անկախության տարեդարձը

Ինչպես տեղեկացնում են նախագահականից, Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորական ուղերձնել ստանալ: Այսօր ՀՀ անկախության տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ Թուրքիայի նախագահ Աբդուլայ Գյուլը: Շնորհավորական ուղերձներ են հղել նաեւ Նորին Սրբություն Հռոմի Պապ Բենեդիկտոս Տասնվեցերորդը, Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդը, Էստոնիայի Հանրապետության նախագահ Տոոմաս Հենդրիկ Իլվեսը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:

© Medialab.am