Անդրիաս Ղուկասյանը սկսել է հացադուլը. Տեսանյութ

Անդրիաս Ղուկասյանը սկսել է հացադուլը. Տեսանյութ
Անդրիաս Ղուկասյանը սկսել է հացադուլը. Տեսանյութ

«ՀՀ սահմանադարական դատարանը նախորդ ընտրություններից հետո որեւէ որոշում չընդունեց, որը կապացուցեր, որ այն հարկադրանքը, որն ընտրությունների ժամանակ ցուցաբերում է իշխող կուսակցությունը, արվում է անօրինական եւ դրանով վերացնում է ընտրությունների իմաստը: Իսկական ընտրություններն ազատ ընտրություններն են, եթե այդպիսին չեն, ուրեմն իսկական չեն, մենք տեսնում ենք, որ մեր երկրում վիճարկվել է ընտրությունների արդյունքը եւ երբեւիցե դա արդյունավետ չի եղել, այսինքն կարելի է ասել, որ իրավական բոլոր միջոցները սպառված են վաղուց»:
Այս մասին lragir.am-ին հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով առավոտյան ժամը 10:00-ից հացադուլ է սկսել ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի առջեւ: Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն մերժել է Ղուկասյանի դիմումը, որով նա պահանջում էր անվավեր ճանաչել նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումը:

«Երկիրը չի կարող ունենալ զարգացում, եթե հանրությունը չունի իր քաղաքական ապագան ազատ ընտրելու հնարավորություն, իսկ մեր երկրում իշխող կուսակցությունը վաղուց մեզ զրկել է այդ հնարավորությունից: Դրա համար ես որոշեցի հացադուլի միջոցով մեր հանրության եւ միջազգային հանրության ուշադրությունը դարձնել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում կատարվում են շինծու ընտրություններ, որոնք առաջին անգամ չեն լինում, այլ առհասարակ այդպես է եղել մեր պետության հիմնադրման օրվանից»,- ասաց Ղուկասյանը: Կարդալ ավելին