Ստեփանակերտում մեկնարկել են նոր բնակելի թաղամասի կառուցման շինաշխատանքները

Ստեփանակերտի Տիգրան Մեծի փողոցի հարակից տարածքում մեկնարկել են 3 բազմաբնակարան շենքերով նախատեսվող նոր թաղամասի շինաշխատանքները:

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունից:«Կառուցվող նոր թաղամասի 3 շենքերից  2-ը կունենան վերգետնյա 12 հարկ և ստորգետնյա 1- հար, իսկ 1շենք կունենա 9 վերգետնյա և 1 հարկ ստորգետնյա հարկեր։

May be an image of դրսում

Կառուցվող թաղամասի  շենքերում ընդհանուր առմամբ նախատեսված են՝ 2 սենյականոց` 47 բնակարան, 3 սենյականոց `138 և 4 սենյականոց ՝ 33 բնակարաններ: Ընդհանուր բնակելի մակերեսը կազմում է 1807,2  քառակուսի մետր։ Մասնաշենքերում  նախատեսվում են նաև  հասարակական նշանակության տարածքներ։ Կկառուցվեն միջհրապարակային ճանապարհ, ավտոկայանատեղի, կանաչապատ գոտիներ, կբարեկարգվի մերձակա տարածքը»,-հայտնեցին նախարարությունից՝ հավելելով, որ ներկա դրությամբ ավարտված են նոր թաղամասի կառուցման հողային աշխատանքները, շուտով կմեկնարկեն հիմքային շինաշխատանքները։

May be an image of դրսում

Նոր թաղամասը կառուցվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։Բազմաբնակարան շենքերը նախատեսվում է շահագործման հանձնել 2023թվականին։