Կայուն իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը ապրիլի 8-ին և 9-ին չի փոփոխվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից տեղեկանում են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս իրավիճակի փոփոխություն չի արձանագրվել:

Ըստ աղբյուրի, ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները: