Թուրքիայում վթարի է ենթարկվել ռուս զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը. կան զոհեր

Factor.am – Երեք ռուսաստանցի է մահացել Թուրքիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Անթալիայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից։ Ռուսաստանի ևս 5 քաղաքացի ծանր վիրավորում է ստացել։ Milliyet պարբերականի փոխանմամբ՝ վթարը տեղի է ունեցել Անթալիայի Սիդե շրջանում։ Ավտոբուսը Մանավգատից ընթացել է օդանավակական, անհայտ պատճառներով բետոնե պատնեշի է բախվել ու շրջվել։ Տուժել է 16 մարդ։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում։