Արարատ Միրզոյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին Հայաստանի անկախության հռչակագրի 29-րդ տարեդարձի առթիվ

ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանըշնորհավորել է  ՀՀ քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի ընդունման օրվա կապակցությամբ:

«Սիրելի հայրենակիցներ, 29 տարի առաջ այս օրը ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը, տրամաբանական հանգրվանի հասցնելով եռամյա համազգային շարժումը, ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։ Շնորհավորում եմ բոլորիս այս դարակազմիկ իրադարձության տարեդարձի առթիվ»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է Միրզոյանը: