Գերմանիայում 2026 թվականի ամռան ընթացքում շոգ եղանակի հետևանքով մահացածների թիվը կարող է հասնել մինչև 11 900-ի։ Այս մասին հայտնել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը (RKI), որը գործում է երկրի Առողջապահության նախարարության ենթակայությամբ։
Ինստիտուտի տվյալներով՝ մահերի մեծ մասը բաժին է ընկել 75 տարեկանից բարձր անձանց․ այդ տարիքային խմբում արձանագրվել է շուրջ 8900 մահ։
RKI-ի գնահատականները հիմնված են Գերմանիայի Դաշնային վիճակագրական գերատեսչության և Գերմանիայի օդերևութաբանական ծառայության տվյալների վրա։
Հունիսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում Գերմանիայում օրական միջին ջերմաստիճանը կազմել է 26,4 աստիճան Ցելսիուս, իսկ առանձին շրջաններում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը։



















