Շտապ օգնության աշխատակիցները այսօր բռնության են ենթարկվել, դատապարտելի է. փոխքաղաքապետ

Բժշկի հանդեպ կատարված բռնության ցանկացած դեպք դատապարտելի է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և հավելել.

«Այսօր իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել մեր շտապ օգնության աշխատակիցները (նախնական տեղեկություններով՝ բժիշկը և վարորդը): Հետևողական ենք լինելու, որ դեպքը արժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»: