Սպանվել է Հայիթիի նախագահը, երկրի առաջին տիկինը վիրավորվել է․ Insider

Սպանվել է Հայիթիի գործող նախագահ Ջովոնել Մոզեն։ Լուրը հաստատել են երկրի կառավարությունից, գրում է Insider-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մոզեն սպանվել է իր նստավայրում կեսգիշերն անց՝ տեղական ժամանակով 1-ի սահմաններում, մի խումբ հանցագործների կողմից։ Այս մասին հայտարարություն է  տարածել Հայիթիի վարչապետ Կլոդ Ժոզեֆը:

Հայտարարության մեջ չի նշվում հարձակվողների անունները, սակայն ասվում է, որ նրանք իսպանախոս են եղել: Դրանում նաև տեղեկացվում է, որ հարձակման հետևանքով երկրի առաջին տիկինը հրազենային վիրավորում է ստացել:

Աղբյուր՝ Factor.am