Վաղաժամկետ դադարեցվել են ԱՆԻՖ տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները

«Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ» ՓԲԸ֊ի (ԱՆԻՖ) Խորհրդի որոշմամբ՝ 2024 թվականի հունվարի 5-ին վաղաժամկետ դադարեցվել են Ընկերության տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները։

Ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Ղազարյանը։

Տիգրան Ղազարյանն ունի կառավարման հարուստ փորձ, որից վերջին տարիները՝ «Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ» ՓԲԸ֊ում։ Հանդիսանում է գործարար կառավարման մագիստրոս, ինչպես նաև դասավանդում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: