«Ինձ միայն գյուղատնտեսությունից հարցեր տվեք, ուրիշ հարցի չեմ պատասխանի»․ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ, Ազգայի ժողովի նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանը չի ցանկանում պատասխանել իր երբեմնի առաջնորդի հետ այսօր կատարվող գործընթացների մասին հարցին։

«Մեդիալաբի» հարցին ի պատասխան, նա ասաց, որ չի ցանկանում այդ մասին որևէ հարցի պատասխանել։ «Ինձ միայն գյուղատնտեսությունից հարցեր տվեք, ուրիշ հարցի չեմ պատասխանի»,- ասաց Խաչատրյանը։