Խոշոր վթարի գործով ոստիկանությունը քննություն է սկսել

Տեղեկացնենք, որ մայիսի 17-ին, ժամը 21.30-ին Արցախի փողոցի թիվ 24 շենքի մոտ իրար են բախվել 24-ամյա Սերգեյ Բախշյանի վարած «Մերսեդես-Բենց Ե 320» մակնիշի և «ԳԱԶ-32213» մակնիշի թիվ 76 երթուղու երթուղային տաքսին, որի հետեւանքով տեղի ունեցել պայթյունը եւ հրդեհ: Ըստ հաղորդագրությունների, վարորդները եւ եւս երկու ուղեւոր տեղում մահացել են, իսկ ուղևորներից 9-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Medialab.am