ՌԴ ՆԳՆ ղեկավարը Երևանում է

ՌԴ ՆԳՆ ղեկավա, ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը ժամանել է Երևան ՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների Միավորված կոլեգիայի նիստին:

«Նախատեսված են նաև մի շարք այլ միջոցառումներ»,– հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը։